Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

5.3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել․ ՌԴ

Blog Image

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով նոր երկրաշարժ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 20:46-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 11:46-ին) գրանցված վերջին հետցնցման էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 86 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Ավաչա ծոցի ջրերում։ Էպիկենտրոնը գտնվել է 32 կիլոմետր խորության վրա։

Ավելի վաղ ԱԻՆ տարածաշրջանային մասնաճյուղը հայտնել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում Կամչատկայում տեղի է ունեցել 13 հետցնցում՝ 3.5-ից մինչև 5.2 մագնիտուդով։ Մասնագետները նշում են, որ հուլիսին տեղի ունեցած 8.8 մագնիտուդով երկրաշարժից հետո տարածաշրջանում հետցնցումների գործընթացը շարունակվում է։

Send