ՌԴ-ն ցանկանում է «Թալիբան» շարժումը հանել աhաբեկչական կազմակերպությունների ցուցակից

ՌԴ-ն ցանկանում է «Թալիբան» շարժումը հանել աhաբեկչական կազմակերպությունների ցուցակից

ՌԴ Գլխավոր դատախազությունը դիմել է Գերագույն դատարան՝ 2021 թվականին Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» ահաբեկչական շարժման գործունեության արգելքը կասեցնելու խնդրանքով։

ՌԴ գլխավոր դատախազի վարչական դիմումը Գերագույն դատարանը կքննի ապրիլի 17-ին։ Հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում։

2024 թվականի դեկտեմբերին Պետդուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս կազմակերպություններին հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից։ Այնուհետեւ այն ստորագրել է Վլադիմիր Պուտինը։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված կազմակերպության գործունեության արգելքն առաջարկվում է վերացնել գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հայցի հիման վրա դատարանի որոշմամբ։ Որպեսզի դատարանը որոշում կայացնի, պետք է լինեն «փաստացի տվյալներ, որ կազմակերպությունը, ցուցակում ընդգրկվելուց հետո, դադարեցրել է ահաբեկչության խթանման, արդարացման և աջակցությանն ուղղված գործունեությունը»։

Ռուսաստանի իշխանությունները վերջին տարիներին բազմիցս խոսել են թալիբներին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու ծրագրերի մասին։ Մասնավորապես, 2021 թվականի հոկտեմբերին, երբ ԱՄՆ-ն արդեն լքել էր Աֆղանստանը և թալիբները զավթել էին իշխանությունը երկրում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը մոտենում է թալիբներին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու որոշմանը, սակայն դա պետք է անի առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ մշակվում է թալիբներին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից դուրս բերելու հարցը։