Դատապարտված Մարին Լը Պենի փաստաբանը կբողոքարկի դատավճիռը

Դատապարտված Մարին Լը Պենի փաստաբանը կբողոքարկի դատավճիռը

Դատապարտված Մարին Լը Պենի փաստաբանը հայտնել է, որ կբողոքարկի դատավճիռը, գրել են ԶԼՄ-ները։

Փարիզի դատարանը մեղավոր էր ճանաչել Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին և նրա ութ համախոհներին՝ Եվրախորհրդարանի պատգամավորների օգնականների համար ֆիկտիվ աշխատատեղեր ստեղծելու գործով, 2.9 մլն եվրոյի չափով հափշտակման համար։

Մարին Լը Պենը 5 տարի չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել։ Սա զրկում է նրան 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Լը Պենը նաև դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որի մի մասը կանցկացնի տնային կալանքի տակ: