Բժիշկները խոսել են շաուրմայի անսպասելի օգտակար հատկությունների մասին

Բժիշկները խոսել են շաուրմայի անսպասելի օգտակար հատկությունների մասին

Ռուսաստանյան Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում սրտաբան Գերման Գանդելմանը և իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսն ասել են, որ շաուրմա ուտելը նվազեցնում է շագանակագեղձի, սրտի կաթվածի, ինսուլտի և շաքարախտի զարգացման ռիսկը։ Ա

Բժիշկները նշել են, որ շաուրմայի բաղադրամասերը շատ օգտակար հատկություններ ունեն։ Մասնավորապես, ըստ Գանդելմանի, տոմատի մածուկը պարունակում է լիկոպեն՝ մի նյութ, որը կանխում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը։ «Տղամարդիկ, ովքեր շատ են օգտագործում լիկոպին, այսինքն՝ տոմատի մածուկ, այսինքն՝ շաուրմա, շագանակագեղձի քաղցկեղ չեն ունենա»,- նշել է բժիշկը։

Գանդելմանը նաև նշել է, որ տոմատի մածուկի օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկը։ «Ալյուրի արտադրանքը պարունակում է մանգան, որը նվազեցնում է շաքարախտի զարգացման հավանականությունը»,- ընդգծել է բժիշկը։

Պրոդեուսը հավելել է, որ շաուրմայի կալորիականությունը, եթե դրա մեջ հսկայական քանակությամբ սոուս չլցնեք, 100 գրամի դիմաց կազմում է 170 կիլոկալորիա։ «Լոշիկով, մսամթերքի և բանջարեղենի համար փոքր քանակությամբ բավականին լավ է»,- եզրափակել է իմունոլոգը։