Բժիշկը թվարկել է հակաբիոտիկներ ընդունելու հիմնական սխալները

Բժիշկը թվարկել է հակաբիոտիկներ ընդունելու հիմնական սխալները

Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում ասել է, որ չպետք է խախտել հակաբիոտիկների ընդունման ժամանակն ու հաճախականությունը։ 

Մասնագետը սխալ է որակել հիվանդների կողմից հակաբիոտիկների բուժման կուրսն ինքնուրույն դադարեցնելը, ինչպես նաև մեկ ակտիվ բաղադրիչով մի քանի դեղամիջոց ընդունելը։

Բժիշկն ասել է, որ ևս մեկ սխալ հակաբիոտիկները ճիշտ չընդունելը։ 

Մյասնիկովի խոսքով՝ անհրաժեշտ է դեղորայք ընդունել սովորական ոչ գազավորված ջրով։

Բժիշկը բացատրել է, որ հակաբիոտիկ տետրացիկլինը չի կարելի ընդունել կաթի հետ, իսկ կլարիտոմիցինն ու ազիտրոմիցինը` հյութի հետ։

Մյասնիկովը հակաբիոտիկներ ընդունելիս սխալներ է համարել նաև դրանց ընդունման ժամանակի և հաճախականության խախտումները։