Երեկ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողները «ռեյդ» էին իրականացնում մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Դրանից հետո տեղեկություն տարածվեց, որ մի շարք անձինք բերման են ենթարկվել։ ՆԳՆ-ից մեզ ասացին 26 անձ է ձերբակալվել։
MediaHub-ն այսօր ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գործողություն էին իրականացնում ոստիկանները երեկ Երևանի կենտրոնում, և ո՞րն էր նպատակը։
«Պարբերաբար ոստիկանությունը՝ քրեական ոստիկանությունը, համայնքային ոստիկանությունը կամ պարեկային ծառայությունը ուժեղացված ծառայություն են իրականացնում իրավախախտ վարորդներին հայտնաբերելու նպատակով կամ ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքի հիման վրա անձանց բերման ենթարկելու և դրանք հայտնաբերելու ուղղությամբ։ Սրանք պրոֆիլակտիկ աշխատանքներ են, որոնք պարբերաբար իրականացվում են, որևէ արտառոց միջամտություն կամ դրվագ չկա, ստանդարտ պրոցես է»,- ասաց Արփինե Սարգսյանը՝ նշելով, թե շոու չէր դա, և որ շոուն դժվար ոստիկանության տրամաբանության մեջ լինի։
Մանրամասն՝ տեսանյութում