Հայկական բանկերի կողմից «Միր» քարտերն ընդունելու մերժումը պայմանավորված է ԱՄՆ ճնշումներով․ Պեսկով

Հայաստանի բանկերը ապրիլին դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ Միացյալ Նահանգների աննախադեպ ճնշման պատճառով։ Ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշման՝ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի, պատժամիջոցների սպառնալիքի»,- նշել է Կրեմլի խոսնակը:
«Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը և այլ հաստատություններ միջոցներ են ձեռնարկում ռիսկերը նվազեցնելու համար»: