Դա ոչ միայն կվնասի Մոսկվայի հետ հարաբերություններին, այլև հարված կհասցնի Երևանի հեռանկարներին․ ՌԴ պաշտոնյա

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեղին է ձևակերպել Երևանի ներկայիս քաղաքականության վտանգը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։
«Նա ուղղակիորեն նշեց պատճառը․ ԱՄՆ-ը Հայաստանի հետ հարաբերություններում թղթախաղ է խաղում Ռուսաստանի հետ առճակատման համածիրում։ Նա ընդգծել է, որ դա վտանգավոր է և կարող է իրական վնաս հասցնել Երևանի և Մոսկվայի հարաբերություններին»,- նշել է ՌԴ պաշտոնյան։
Կարասինի կարծիքով՝ դա ոչ միայն կվնասի Մոսկվայի հետ հարաբերություններին, այլև հարված կհասցնի Երևանի հեռանկարներին տարածաշրջանային և համաշխարհային հարցերում։ «Միայն միամիտները կամ խիստ կողմնակալները կարող են դա չհասկանալ»,- եզրափակել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: