Մեսին և Ռոնալդուն առաջին անգամ հանդիպել են ԱԱ-2022-ից հետո

Մեսին և Ռոնալդուն առաջին անգամ հանդիպել են ԱԱ-2022-ից հետո

Լիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ հանդիպել են խաղադաշտում 2022 թվականին Կատարում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո, հայտնում է Optimism.kz-ը։

Հիշեցնենք, որ Էր Ռիյադում ՊՍԺ-ը ընկերական հանդիպում է անցկացնում Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» եւ «Ալ Նասր» ակումբների աստղերի հավաքականի հետ, որի ավագն է «Ալ Նասրի» նորեկ, Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Ընկերական խաղում ՊՍԺ-ն հաղթել է Սաուդյան Արաբիայի առաջատար «Ալ-Նասր» և «Ալ-Հիլալ» ակումբների լավագույն խաղացողներից կազմված Էր-Ռիյադի թիմին։ «Քինգ Ֆահդ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 5։3 հաշվով։

Մեկ գոլ խփեց Մեսին, երկուսը՝ Ռոնալդուն, ով վերջերս է դարձել «Ալ-Նասր»-ի խաղացող։

Այս հանդիպումը կարող է լինել պատմության մեջ վերջիններից մեկը, որում միմյանց դեմ խաղացին «Պարի Սեն Ժերմենի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին և «Ալ-Նասր»-ը ներկայացնող պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Նշենք, որ սա Մեսիի ու Ռոնալդուի առաջին համատեղ խաղն է 2020 թվականի դեկտեմբերից ի վեր։ Այն ժամանակ իտալական «Յուվենտուսը», որի կազմում հանդես էր գալիս Կրիշտիանուն, Չեմպիոնների լիգայի խաղում հաղթեց Լիոնելի «Բարսելոնային» (3:0):

Բացի այդ, սա աստղային խաղացողների առաջին հանդիպումն է 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, որի հաղթողը Արգենտինան էր։ Ռոնալդուն Պորտուգալիայի հետ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Մարոկկոյին (0:1):