Հենրիխ Մխիթարյանը«Ինտերի» հետ նվաճեց 5-րդ սուպերգավաթը

Հենրիխ Մխիթարյանը«Ինտերի» հետ նվաճեց 5-րդ սուպերգավաթը

«Ինտերը» 7-րդ անգամ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած խաղում «Ինտերը» 3:0 հաշվով պարտության մատնեց չեմպիոն «Միլանին»՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով այս տիտղոսը։ 

Մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Առաջին խաղակեսի 10-րդ րոպեին Ինտերի կիսապաշտպան Դիմարկոն բացել է խաղի հաշիվը, ապա 21 և 77 րոպեներին հաշիվը դարձել է 0:3 ի օգուտ Ինտերի։

Այդպիսով Հենրիխ Մխիթարյանը և Ինտերը դառնում են Իտալիայի Սուպերգավաթակիր։ Նա նվաճեց 5-րդ սուպերգավաթը կարիերայում։ Մխիթարյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի, Դոնեցկի «Շախտյորի» հետ՝ Ուկրաինայի, Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ Գերմանիայի, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Անգլիայի սուպերգավաթակիր։