Oպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ բարդ. Կուրսկի շրջան են ժամանում լրացուցիչ ուժեր ու տեխնիկա

Լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ են ժամանում Կուրսկի մարզ, ռուս զինվորականներն ամեն ինչ անում են բնակչության անվտանգությունն ապահովելու համար, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։
«Այժմ մեր տարածաշրջան են ժամանում հավելյալ ուժեր և ռեսուրսներ, միևնույն ժամանակ, զինվորականներն անում են ամեն ինչ՝ ապահովելու խաղաղ բնակիչների անվտանգությունը»,- գրել է շրջանի ղեկավարը։
Նրա խոսքով, օպերատիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ բարդ, սակայն պաշտպանության նախարարությունը և անվտանգության ուժերը ձեռնարկում են գործողությունների ողջ շարք այն կայունացնելու համար։ Սմիրնովը շնորհակալություն է հայտնել նախարարության ղեկավարությանը, Գլխավոր շտաբին և ռուսական բանակի բոլոր զինվորականներին։
Թարմացումներն ավելի արագ հետևել՝ այստեղ