Սուրգուտի սրտաբանական կենտրոնում սննդից թունավորվել է ավելի քան 90 հիվանդ

Սուրգուտի սրաբանական կենտրոնում հայտնաբերվել է սուր աղիքային վարակի բռնկում, հայտնել է Յուգրայի առողջապահության վարչությունը Telegram-ի իր ալիքում։
«Սրտաբանական կենտրոնի 94 հիվանդների մոտ գրանցվել է սննդային վարակի ախտանիշ, որից 68-ը հոսպիտալացվել է Սուրգուտի շրջանային կլինիկական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժին, մնացածը բուժօգնություն են ստացել ամբուլատոր հիմունքներով»,- ասվում է հաղորդագրությունում։
Վարչության տվյալներով՝ հիվանդները սննդային թունավորում են ստացել։ Այժմ հանձնաժողովը պարզում է անորակ արտադրանքի աղբյուրն ու հնարավոր մատակարարները։ Կատարվում է նաև սննդի կետի համալիր ստուգում։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ հակահամաճարակային միջոցառումների ընթացքում դիսպանսերը կասեցրել է պլանային հոսպիտալացումը։ Ակնկալվում է, որ հաստատությունը կվերադառնա բնականոն աշխատանքի երկու-երեք օրվա ընթացքում:
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world