Աշակերտը դասաժամին կոմայի մեջ է ընկել․ մանրամասներ

Աշակերտը դասաժամին կոմայի մեջ է ընկել․ մանրամասներ

Մոսկվայի մարզում դպրոցականը կոմայի մեջ է ընկել հենց գրականության դասաժամին։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։

Նրա հարազատները հայտնել են, որ նա նախկինում վնասվածքներ չի ստացել, և ընդհանրապես չեն հասկանում, թե ինչպես է դա տեղի ունեցել։

Ըստ SHOT-ի՝ դեպքը տեղի է ունեցել Պոդոլսկի թիվ 12 դպրոցի իններորդ դասարանի գրականության դասի ժամանակ, տղաներից մեկը հանկարծակի վատացել է, սկսել է խեղդվել, չի հասկացել, թե որտեղ է։ Բարեբախտաբար, ուսուցչուհին ժամանակին կողմնորոշվել է և շտապօգնություն կանչել:

Տղային տեղափոխել են տեղի հիվանդանոց՝ անհայտ էթիոլոգիայի կոմա ախտորոշմամբ։ Թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել աշակերտի հետ, հայտնի չէ, սակայն, նրա ընտանիքի խոսքերով, նրա առողջական վիճակի հետ ամեն ինչ կարգին է եղել։