Առնվազն 128 զոհ․ ուժգին երկրաշարժ է եղել Նեպալում (լուսանկարներ)

Առնվազն 128 զոհ․ ուժգին երկրաշարժ է եղել Նեպալում (լուսանկարներ)

Ուրբաթ՝ նոյեմբերի 3-ի կեսգիշերին մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ջաջարկոտի (Նեպալ) արեւմտյան շրջանում։ Նեպալի ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ դրա ուժգնությունը կազմել է 6,4 մագնիտուդ։

Գերմանական գիտահետազոտական ​​կենտրոնը ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գնահատել է 5,7 մագնիտուդ՝ 6,2 մագնիտուդից իջեցնելով, իսկ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ 5,6 բալ: Արդյունքում զոհվել է առնվազն 128 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Գրել է Reuters-ը։

Շատ տներ փլուզվել են, որոշների պատերը ճաքճքել են։ Ցնցումներ են գրանցվել նաև հարևան Նյու Դելիում (Հնդկաստան):

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 92 մարդ զոհվել է Ջաջարկոտում, իսկ 36-ը՝ հարևան արևմտյան Ռուկում թաղամասում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ռամիդանդա գյուղում։ Առնվազն 85 մարդ վիրավորվել է Ռուկում Ուեսթում, 55-ը՝ Ջաջարկոտում։

Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ Նեպալի իշխանությունները չեն կարողանում կապ հաստատել էպիկենտրոնի մոտ բնակեցված տարածքների հետ․ այն մայրաքաղաք Կատմանդուից 500 կմ դեպի արևմուտք է։ Լեռնային տարածքում ապրում է մոտ 190 հազար մարդ։