Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում. ԱՀ ՆԳՆ

Blog Image

Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն», - նշված է հաղորդագրության մեջ։

Send