Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. Բլինքեն

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ։

«Հայաստանն ընտրեց ազատության ու ինքնիշխանության ճանապարհը, երբ 1991 թվականին հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Այդ ժամանակվանից ի վեր մենք ականատեսն ենք եղել ձեր հավատարմությանը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, արդարության զարգացմանն ու ամրապնդմանը։

Մենք հպարտ ենք այս ոլորտներում համագործակցել Հայաստանի հետ։ Մենք շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը։

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, և շարունակում ենք հանձնառու լինել՝ ապահովելու տևական ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»։

Send