Թալիբները որոշել են արգելափակել TikTok-ը եւ PUBG-ը

Թալիբները որոշել են արգելափակել TikTok-ը եւ PUBG-ը

Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունը, որը ձեւավորվել է երկրում իշխանությունը զավթած արմատական ​​թալիբների շարժման կողմից, որոշել է արգելափակել երկրում TikTok հավելվածը եւ PUBG խաղը. այդ մասին հայտարարել է ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Ինամուլլահ Սամանղանին։

Նա նշել է, որ այդպիսով կկանխվի անբարոյական նյութերի ու ծրագրերի տարածումը։

2021թ․ օգոստոսի 15-ին թալիբներն առանց կռվի մտել են Քաբուլ, իսկ երկրի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է հանրապետությունը։ Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են Աֆղանստանի ողջ տարածքում վերահսկողություն սահմանելու մասին, իսկ սեպտեմբերի 7-ին հայտարարել ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունը դեռեւս ոչ մի երկիր չի ճանաչել։