Աֆղանստանի Կունդուզ քաղաքում պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել

Աֆղանստանի Կունդուզ քաղաքում պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել

Աֆղանստանի համանուն նահանգի Կունդուզ քաղաքում հինգշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, առնվազն 15-ը վիրավորվել է. այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Sky News Arabia-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքային մզկիթի մոտ։ Պայթյունի պատճառների մասին դեռևս չի հաղորդվում։

Հինգշաբթի օրը Աֆղանստանում ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել՝ Բալխ նահանգի մայրաքաղաք Մազարի-Շարիֆ քաղաքի մզկիթներից մեկում։ Պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, 80-ը՝ վիրավորվել։