«Մահվանից մի քանի օր առաջ տարեդարձն էր․ համեստ երեխա էր»․ Մուշեղ Համբարչյանը ողբերգության զոհերից է

«Մահվանից մի քանի օր առաջ տարեդարձն էր․ համեստ երեխա էր»․ Մուշեղ Համբարչյանը ողբերգության զոհերից է

Մուշեղի տարեդարձը մի քանի օր առաջ էր, ինքն էլ հունվարին էր տեղափոխվել Գեղարքունիք, սկզբում Էջմիածնում էր ծառայում։

Այս մասին այսօր MediaHub.am-ին պատմեց Մասիս համայնքի Դաշտավան գյուղի վարչական ղեկավար Սանասար Խաչատրյանը՝ խոսելով Ազատի զորամասի հրդեհի պատճառով զոհված Մուշեղ Համբարչյանի մասին։

«2022 թվականի ամռանն էր բանակ զորակոչվել, սկզբում ուսումնական էր ծառայում, Էջմիածնում։ Ամանորի ընթացքում եկել էր տուն, հետո նորից Էջմիածին է գնացել, հունվարին արդեն տեղափոխվել է Գեղարքունիք, հունվարի 12-ին ծննդյան օրն էր»,-ասաց նա։

Մուշեղն իրենից փոքր եղբայր ու քույր ունի։ Դպրոցն ավարտվելուց հետո բանակ է զորակոչվել։

«Իր մարմինն անճանաչելիների մեջ է, հայրն ու մայրը ԴՆԹ են հանձնել, սպասում են պատասխանին։ Շատ համեստ, խելացի երեխա էր»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնեց, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Լիաննա Թորոսյան