15-ամյա դպրոցականը դшնակահարել է 4 աշակերտի․ Ֆրանսիա

15-ամյա դպրոցականը դшնակահարել է 4 աշակերտի․ Ֆրանսիա

Ֆրանսիայի Նանտ քաղաքում ավագ դպրոցի աշակերտը դանակով հարձակվել է մի քանի դպրոցականների վրա, ինչի հետևանքով մեկ աշակերտ մահացել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում է Europe1-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։

Դեռահասին բերման են ենթարկել։

Հրատարակության համաձայն՝ նա ծնվել է 2009 թվականին և սովորում է պետական ​​լիցեյի երկրորդ դասարանում (10-րդ դասարան՝ ըստ մեր դպրոցական կրթական համակարգի): Երիտասարդը աստիճաններով բարձրացել է երկրորդ հարկ և հարձակվել աղջկա վրա, ում հետ վիճաբանել է։ Վեճի պատճառը չի նշվում։

Ֆրանսիացի ավագ դպրոցի աշակերտը դպրոցում դանակահարել է չորս աշակերտի։ Զոհվել է մեկ և վիրավորվել երեք աշակերտ։ Այս մասին հայտնում է Известия-ն։

Դրանից հետո նա իջել է ներքեւի հարկ և դանակահարել ևս երեք ընկերների։ Երբ ոստիկանները ժամանել են դպրոց, երիտասարդին հնազանդեցրել է «դպրոցի ՏՏ մենեջերը», ասել է Europe1-ի աղբյուրը:

Հատակին երկու դանակ է հայտնաբերվել։