Հնդկաստանը հայտնում է Պակիստանից արձակված կրակոցների մասին

Հնդկաստանի բանակը գրանցել է Պակիստանից սահմանային դիրքերի վրա թեթև զենքի կրակոցներ, հաղորդում է NDTV-ն։
«Անցած գիշեր Պակիստանը սկսել է կրակել փոքր զենքերից վերահսկողության գծի որոշ հատվածների վրա։ Կրակոցներին արդյունավետորեն արձագանքել են», - հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։
Նրանք ասել են, որ անվտանգության ուժերը «արդյունավետորեն արձագանքել են» Պակիստանի բանակի գործողություններին՝ հավելելով, որ զոհեր չկան։
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Ջամմու և Քաշմիր շրջանի Փահալգամ քաղաքի մոտակայքում զբոսաշրջիկների վրա ահաբեկչական հարձակումից մի քանի օր անց, որը խլեց 26 մարդու կյանք և նոր ճգնաժամ առաջացրեց Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը կապված է «Լաշքար-է-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ։