Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի։
«Հոգատար մարդիկ,
Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տաս տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։
Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում։
Սիրով»,- գրել է Քերոբյանը։
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
MediaHub-ը գրել էր, որ երեկ Քերոբյանը կրկին ձերբակալվել է։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հանցավոր կազմակերպության անդամները 2008-2014 թվականներին հափշտակել են Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ MediaHub-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Վահան Քերոբյանն է։
