Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Շուշիում ասում էին մարտերը շարունակվում են, այն դեպքում, որ նոյեմբերի 5-ին Շուշին արդեն մեր տիրապետության տակ չէր

Blog Image

Ի՞նչ կարող էր տեղի ունեցած լիներ 2018-20թթ - ին արցախյան բանակցային գործընթացում. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօրվա իր տված հարցազրույցում հստակ ասաց, որ 

8-9 ամիս առաջ ինքը տեսել է 2019-ին Արցախի հարցով համանախագահների առաջարկած այն փաստաթուղթը, որ Փաշինյանը թաքցնում է հայ ժողովրդից։ 

«Ինչո՞ւ մինչեւ այսօր թաքուն է պահվում փաստաթղթեր, որ շատ հարցերի պատասխաններ են»,- նշեց նա։

ՀՀ 3-րդ նախագահը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի մանրամասներին, այսօրվա հարցազրույցում ասաց. 

«Մինչև հիմա այս իշխանությունը զոհերի հստակ թիվը չի ասում։ Հատկապես, երբ 44-օրյա պատերազմում Արցախից ասում են թվով քիչ մարդ է զոհվել։ Սրանք պլյուս-մինուս-ով են խոսում մեր զոհերի մասին։ Լավ, եթե 4000 զոհերի թվի մասին է խոսքը, որ անուններ չեն հրապարակում, բա, երբ խոսվում է ու չկռվածները խոսում են կռվածների մասին, որ իբր չեն կռվել, գիտեն, թե չգիտեն, որ այդ թվի մեջ միայն 1000 -ը արցախցիներ էին, իսկ Արցախի Հանրապետությունում քանի՞ մարդ էր ապրում, իսկ Հայաստանում քանիսը։ Ինչպես են արցախցիները պատերազմից փախել ու չեն կռվել` դա շանտղություն է, որ չկռվածները կռվածների մասին են խոսում, թող ընդհանրապես լալկվեն»:

Խոսելով 44-օրյա պատերազմի ժամանակ նախագահի սպասումների մասին, Սերժ Սարգսյանը ասաց, որ ինքը արդեն սեպտեմբերի վերջին օրերին էր հասկացել, որ պատերազմը լավ տեղ չի տանում, իսկ պատերազմի ընթացքը գնալով վատանում էր, իսկ սրանք նոյեմբերի 9-ին ասում էին, թե Շուշիում մարտերը շարունակվում են»։

Send