Թող չչարախնդան, չուրախանան․ դաշինքի ներսում տարաձայնություն չկա․ Արթուր Խաչատրյան

Դաշինքի ներսում ոչ մի տարաձայնություն չկա։ Իսկ թե որտեղից Ալեն Սիմոնյանին նման տեղեկություն՝ որևէ բան չեմ կարող ասել։ Այս մասին այսօր ԱԺ-ում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն  պնդման մասին, թե շուտով «Հայաստան» դաշինքը կքանդվի։ 

«Ալեն Սիմոնյանը ճիշտ կանի մտածի, թե ինչպես եղավ, որ ՔՊ վարչության ընտրություններում վերահաշվարկ եղավ և մարդիկ փոխվեցին։ Այնպես որ, գուցե, իրենց ներսում կա՞ն խնդիրներ, իրենք էլ փորձում են իրենց ներսի  խնդիրներից ուշադրությունը շեղել դեպի «Հայաստան» դաշինքում գոյություն չունեցող խնդիրներ»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե կան նաև խոսակցություններ, որ խմբակցությունում որոշ պատգամավորներ մտադիր են մանդատները վայր դնել՝ Խաչատրյանն արձագանքեց․ «Խոսակցություններ շատ կան, որոշներն ուզում են չեղած տեղից սենսացիա ստեղծել, կամ անտեղյակ են, կամ հերթական վարկաբեկող ակցիան են փորձում տանել «Հայաստան» դաշինքի դեմ։ Եթե նման հարց դառնա օրակարգային, բոլորը կիմանան այդ մասին։ Թող չչարախնդան, չուրախանան, որովհետև «Հայաստան» դաշինքում նման խնդիրներ չկան»։ 

Մանրամասները՝ տեսանյութում