ՀՀ-ն ձախողում է, Ադրբեջանը` բարենպաստ փաստաթուղթ ստորագրում․ Խաչատրյանը` ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին

Հստակ տեսնում ենք, որ Հայաստանը խնդիր ունի այն կառույցի հետ, որին անդամակցում է։ Հիշողությունս, եթե չի դավաճանում, սա առաջին դեպքն էր, երբ ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը չի կարողանում ՀԱՊԿ-ից ստանալ այն ինչ ցանկանում է։ Այս մասին այսօր ԱԺ-ում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ ՀԱԽ-ի հռչակագիրը։

«Մեր դիվանագիտության հերթական ձախողումներից մեկն է, և այս ֆոնին, երբ Հայաստանը ձախողում է, Ադրբեջանի նախագահը գնում է Սերբիա և Ադրբեջանի համար բարենպաստ փաստաթուղթ է ստորագրում»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում