Դիվանագիտական սկանդալ. Իսրայելը մերժել է 27 ֆրանսիացի պատգամավորների մուտքը երկիր

Իսրայելը մերժել է Ֆրանսիայի Ազգային ժողովի 27 պատգամավորների և տեղական իշխանությունների պատվիրակության մուտքը, որոնք մտադիր են եղել այցելել Երուսաղեմ և Ռամալլահ, գրել են ԶԼՄ-ները։
Պատգամավորները Իսրայելի իշխանությունների գործողություններն անվանել են «կոլեկտիվ պատիժ» և նամակ են ուղարկել նախագահ Էմանուել Մակրոնին՝ պահանջելով «համապատասխան միջոցներ» ձեռնարկել։
Այս միջադեպը հայտնի է դարել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարի հայտարարությունից մեկ օր անց, ով The Telegraph-ին տված հարցազրույցում սպառնացել էր Ֆրանսիային «պատասխան քայլերով», եթե Փարիզը ճանաչի Պաղեստին պետությունը, ինչպես խոստացել էր Մակրոնը։
Նա նաեւ ընդգծել է, որ «պաղեստինցիները, պայքարելով իրենց պետականության միջազգային ճանաչման համար, ձգտում են ոչ թե խաղաղության, այլ Իսրայելի միջազգային մեկուսացման»: