Իր 12-ամյա պատմության ընթացքում Telegram-ը չի բացահայտել անձնական հաղորդագրությունների ոչ մի բայթ․ Դուրով

Իր 12-ամյա պատմության ընթացքում Telegram-ը չի բացահայտել անձնական հաղորդագրությունների ոչ մի բայթ․ Դուրով

Անցյալ ամիս Ֆրանսիան գրեթե արգելեց գաղտնագրումը: Սենատի կողմից ընդունվեց օրենքը, որը պահանջում է հաղորդագրություններ ուղարկելու հավելվածներին ներդնել հետնադուռ՝ ոստիկանությանն անձնական հաղորդագրություններին հասանելիություն ապահովելու համար: Բարեբախտաբար, այն մերժվեց Ազգային ժողովի կողմից։ Սակայն 3 օր առաջ Փարիզի ոստիկանության պրեֆեկտը կրկին հանդես եկավ դրա օգտին, գրել է «Տելեգրամի» համահիմնադիր Պավել Դուրովը։

«Իր 12-ամյա պատմության ընթացքում Telegram-ը երբեք չի բացահայտել անձնական հաղորդագրությունների ոչ մի բայթ: Համաձայն ԵՄ թվային ծառայությունների ակտի՝ եթե տրամադրվի վավեր դատական ​​որոշում, Telegram-ը կբացահայտի միայն հանցագործության համա« կասկածվողների IP հասցեները և հեռախոսահամարները, այլ ոչ թե հաղորդագրությունները»:

«Անցյալ ամիս ազատությունը հաղթեց. Բայց դա հիշեցում էր. մենք պետք է շարունակենք բացատրել օրենսդիրներին, որ գաղտնագրումը ստեղծված չէ հանցագործներին պաշտպանելու համար, այն պաշտպանում է սովորական մարդկանց գաղտնիությունը և անվտանգությունը: Այդ պաշտպանությունը կորցնելը ողբերգական կլինի»։