Լուկաշենկոն չի բացառել ընդդիմադիրների հարկադիր վերադարձը Բելառուս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել ընդդիմադիրների հարկադիր վերադարձը երկիր, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Ոչ ոք նրանց չի ների այն ամենի համար, ինչ նրանք անում են մեր երկրի եւ մեր ժողովրդի հետ։ Ես չեմ կարող նրանց ներել դրա համար»,- ասել է պետության ղեկավարը։
Ընդ որում, Լուկաշենկոն նշել է, որ հիմա դրա ժամանակը չէ։
Բելառուսում 2020 թ. օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնցում Լուկաշենկոն 6-րդ անգամ հաղթանակ տարավ, բողոքի ցույցեր սկսվեցին։ Անկարգությունները ճնշելու համար իրավապահ մարմիններն հատուկ միջոցներ եւ հատուկ տեխնիկա էին օգտագործում: