ԵՄ-ն չի ճանաչում ռուսական անձնագրերը Խերսոնում եւ Զապորոժիեում․ Բորել

ԵՄ-ն չի ճանաչում ռուսական անձնագրերը Խերսոնում եւ Զապորոժիեում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը «դատապարտում է Ռուսաստանի նախագահի ՝ մայիսի 25-ի եւ մայիսի 30-ի հրամանագրերը, որոնք պարզեցնում են Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններում Ուկրաինայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը»։ Բորելը նշել է, որ ԵՄ-ն «չի ճանաչում այդ անձնագրերը»։