2023-ին կշարունակվի՞ 50 հազար դրամի տրամադրումը երրորդ և ավելի երեխայի ծնվելու դեպքում

2023 թվականին կշարունակվեն իրականացվել ժողովրդագրական վիճակի բարելավման ուղղված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ միջոցառումները, որի շրջանակներում 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում տրամադրվում էր ամսական 50 հազար դրամ 6 տարի ժամկետով:

Այս մասին Աժ-ում 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում