28.600 դրամի փոխարեն՝ 31 600 դրամ․ նպաստի չափը կբարձրանա

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների աշխատող ու խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար նպաստի չափը 2023 թվականի հունվարից կսահմանվի 37 500 դրամ, իսկ մյուս դեպքում կդառնա 31 600 դրամ՝ ներկայիս 28.600 դրամի փոխարեն։ Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Ընդ որում, գյուղական բնակավայրում ապրող, աշխատող և խնամքի արձակուրդում գտնվող ծնողը կստանա 69 100 դրամ, իսկ մինչ 2023 թվականի ծնվածների դեպքում՝ 63 200 դրամ։ 2023 թվականին պահպանվելու են 2022 թվականին սահմանված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը»,-ասաց Մկրտչյանը։

2023  թվականին երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար նախատեսվում է հատկացնել 19 մլրդ 897 մլն դրամ՝ 36 024 նորածնի հաշվարկով։

Մանրամասները՝ տեսանյութում։