Ինչո՞ւ են պաշտոնից ազատել Թումանյանի տուն-թանգարանի տնօրենին

Երբ չեն պահպանվում Աշխատանքային օրենսգրքով կարգավորումները, դրան հաջորդում է աշխատանքից ազատումը։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ խոսելով Թումանյանի տուն-թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու մասին։ 

«Խնդիրը Թումանյանին ներկայացնելը չէ, այլ գործուղման համար իր գործատուի կողմից հրահանգ և հրաման ունենալն է, ցանկացած  տնօրեն, որը մեկնում է արձակուրդ կամ գործուղման, նախարարի հրամանով ունենում է այդ իրավունքը։ Գործուղման հրաման չի ունեցել»,- ասաց նա։ 

Սվաջյանը անձնական մեկնաբանություններ որակեց այն քննարկումները, թե տուն-թանգարանի պաշտոնին նշանակվելու է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ընկերուհին։

Հարցին՝ վերջինս ևս Անդրեասյանի ընկերուհին է, փոխնախարարը պատասխանեց․ «Ի՞նչ նկատի ունեք ընկերուհի ասելով, ընկերություն անելը մեծ հասկացություն է. մինչև աշխատանքային փոխհարաբերություններ ունենալը ես տիկին Անդրեասյանի հետ որևէ առնչություն չեմ ունեցել»։

Մանրամասները՝ տեսանյութում