16 հազարից ավելի արցախցի աշակերտ արդեն հանրակրթական դպրոցներում են

Երեկվա տվյալներով շուրջ  140 արցախցի ուսուցիչ դիմել է ՀՀ-ում աշխատանքի անցնելու համար, որոնցից 60-ն արդեն աշխատում է։ Այս մասին այսօր Կառավարությթյան նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

«16 հազարից ավելի արցախցի  աշակերտ արդեն հանրակրթական դպրոցներում են։ Երևանում 5303 աշակերտ է, մարզերից ամենաշատը Կոտայքում են՝ 3045 երեխա, հաջորդը Արարատի մարզն է՝ 2171, Արմավիրում՝ 1389 և այսպես աստիճանաբար նվազում է»,- ասաց նա։

Խոսելով դասագրքերի պակասի մասին, փոխնախարարը պատասխանեց, որ բոլոր դասագրքերը տպագրվել են և տրամադրվել դպրոցներին։

«Մենք ունենք որոշ առարկաների բացակայություն, այդ դասագրքերը չեն ստեղծվել, իսկ ինչու չեն ստեղծվել, ստեղծման բաց մրցույթ էր հայտարարած, և բոլոր այն հեղինակները կամ հեղինակային խմբերը, որոնք դասագրքեր են ստեղծել, ներկայացրել են դրամաշնորհային մրցույթին, փորձաքննություն են անցել և եթե համապատասխանել են պահանջներին, ապա դրանք երաշխավորվել են։ Այն առարկաների մասով, որտեղ նոր դասագրքեր չեն ստեղծվել, այդ դասագրքերի համար կիրրառվում են գործող դասագրքերը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում