Հայաստանը պատրաստ է ապահովել ադրբեջանական գնացքների բնականոն շարժը Հայաստանի տարածքով․ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է ապահովել ադրբեջանական գնացքների բնականոն շարժը Հայաստանի տարածքով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հայ սահմանապահներն ու մաքսավորները պատրաստ են ապահովել Ադրբեջանից Հայաստանով մեքենաների և գնացքների բնականոն անցումը։
Նրա խոսքով՝ հինգշաբթի օրը աշխատանքային ռեժիմով քննարկվել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցեր։

«Հայաստանի սահմանապահ ծառայությունները պատրաստ են ապահովել տրանսպորտային բոլոր միջոցների, գնացքների նորմալ շարժը Հայաստանի տարածքով։ Ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին ևս բաց կլինի բեռների,  գնացքների համար՝ ուղևորվող Հայաստանից դեպի Նախիջևան, Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, Իրան։ Ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով՝  հիմնվելով երկրների ինքնիշխանության և օրենսդրության վրա»,- ասել է Փաշինյանը։