Ինչ իրավիճակ է Արցախի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Արցախի ճանապարհներին

Ստեփանակերտ-Ննգի ավտոճանապարհի «Բովուրխանի» և Շուշիի շրջանի Լիսագոր հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհահատվածներում իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն, այստեղ տեսանելիությունը ցածր է մառախուղի պատճառով։

Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կնվազի 3-4 աստիճանով:

Անցանկալի պատահարներից խուսափելու համար, ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։