Որևէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է. բացառված է. Փաշինյան

Մենք ծրագիր չունենք, որ շինարարը կառուցում է՝ մենք հետևից չենք հասնում, հակառակը՝ շինարարները մեր հետևից չեն հասնում և դա խնդիր է: Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ ծրագրերի իրականացման հարցում ֆինանսավորման խնդիր չունեն։ Վարչապետի խոսքով՝ շինարարները բողոքում են, թե իրենց գումարները չեն տրվում, սակայն ըստ նրա՝ չեն տրվում միայն այն դեպքում, երբ աշխատանքները որակով չեն իրականացվում։

«Պիտի նման խնդիր չլինի։ Հանկարծ որևէ մեկը հույս չունենա, թե խոտանի համար պետությունը վճարելու է: Դա բացառված բան է: Բացառվում է, որ պատշաճ կարգով ընդունված որևէ ծրագրի ֆինանսավորումը իրականացված չլինի, իսկ խոտանի համար ինչի՞ պետք է պետությունը վճարի, բացառված է: Ընդհակառակը, մենք պետք է սև ու սպիտակ ցուցակներից բացի նաև ռեյտինգավորենք կապալառու ընկերություններին»,-ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ 2018 թվականից մինչև օրս գործնականում որևէ խնդիր չեն ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան