Վարդազարյանի լիազորությունները դադարեցված են․ ԲԴԽ-ն որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկել

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցված են․ ԲԴԽ-ն ասօր հրապարակեց այն որոշումը, որով կարգապահական պատասխանատվության ենթարկվեց Վարդազարյանը։

Հիշեցնենք, որ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը ներկայացրել էին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմքը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն է։ Վարդազարյանն այդ հարցազրույցում խոսել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի մասին, նշելով, թե այդպիսով խախտվել է դատավորի չեզոքության սկզբունքը։

Նշենք նաև, որ հունիսի 20-ին Վարդազարյանի հրավիրած ասուլիսին հրապարակվել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վերաբերյալ։