Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդել են Սանտյագո Բերնաբեուի վերակառուցման վրա

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդել են Սանտյագո Բերնաբեուի վերակառուցման վրա

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները առաջացնում են շինանյութերի պակաս, որոնք անհրաժեշտ են Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցման աշխատանքները շարունակելու համար, որը պատկանում է Մադրիդի «Ռեալին», հայտնում է Super Deporte-ը։

Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող մարզադաշտը վերակառուցման փուլում է, որպեսզի դառնա բազմաֆունկցիոնալ կենտրոն, որը բաց է տարվա ամեն օր այլ մարզական միջոցառումների, երաժշտական ​​համերգների, տոնավաճառների և համաժողովների համար:

Դրա համար «Ռեալը» հիմնականում օգտագործում է չժանգոտվող պողպատից թիթեղներ: Աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ նյութերը գալիս են Ռուսաստանից, և այս երկրի դեմ պատժամիջոցները լրջորեն խաթարում են մատակարարումները։

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն կարծում է, որ նա չի կարողանա գործարկել իր նախագիծը նախատեսված ժամանակում՝ շարունակական աշխատանքային խնդիրների պատճառով։