CNNTravel-ը նշել է աշխարհի ամենագեղեցիկ լիճը (լուսանկարներ)

CNNTravel-ը նշել է աշխարհի ամենագեղեցիկ լիճը (լուսանկարներ)

Կոմո լիճը, որը գտնվում է Իտալիայում, ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը. հայտնում է CNNTravel-ը։

Այն գտնվում է Լոմբարդիայի շրջանում: Դրա ափերը ծածկված են փարթամ բուսականությամբ և պաշտպանված են  Ալպերով։ Ափի երկայնքով կան բազմաթիվ քաղաքներ և գյուղեր՝ Կոմո, Լերնա, Լեկկո, Չեռնոբբիո, Լագլիո, Կոլիկո, Բելաջիո, Մենաջո, Վարեննա և այլն։

Ընդ որում, ամենահաճախ այցելվողը Բելաջիո գյուղն է։ Այն կոչվում է «Կոմոյի մարգարիտ»։