Բուսաբանները հայտնաբերել են աշխարհում ամենամեծ ջրաշուշանները (լուսանկարներ)

Բուսաբանները հայտնաբերել են աշխարհում ամենամեծ ջրաշուշանները (լուսանկարներ)

Բոլիվիայի Սան Անդրեսի բարձրագույն համալսարանի բուսաբանները բրիտանացի և ամերիկացի գործընկերների հետ միասին հայտնաբերել են Victoria ջրաշուշանների ևս մեկ հսկա տեսակ. գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Plant Science ամսագրում։

Մինչ այդ նրանք կարծում էին, թե գոյություն ունի այդ շուշանների երկու տեսակ՝ Victoria amazonica և Victoria cruziana։ Մոտ 177 տարի առաջ Բոլիվիայից Մեծ Բրիտանիա է հասցվել բույսի նմուշը, բայց այն նման չէր իր ցեղակիցներին։

Նոր ջրաշուշանն ամենամեծն է իր տեսակի մեջ։ Շուշանների բարձրությունը հասնում է 3,2 մետրի, ծաղիկները մարդու գլխից մեծ են։