ՌԴ-ն սպառնացել է Ուկրաինային կոշտ միջոցներով՝ Կուրսկի ատոմակայանի վրա հարձակման դեպքում

ՌԴ-ն սպառնացել է Ուկրաինային կոշտ միջոցներով՝ Կուրսկի ատոմակայանի վրա հարձակման դեպքում

Ռուսաստանն անհապաղ պատասխան ռազմական և ռազմատեխնիկական կոշտ միջոցներ կձեռնարկի, եթե ուկրաինական կողմը կյանքի կոչի մայրցամաքի եվրոպական մասում ռադիոակտիվ աղտոտվածությամբ տեխնածին աղետ ստեղծելու ծրագրերը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական գերատեսչությունը հայտարարել է, որ «պատշաճ լրջությամբ է գնահատում անկախ ուղիներով ստացվող տեղեկատվությունը Կուրսկի ատոմակայանի վրա Կիևի վարչակարգի կողմից հարձակման նախապատրաստման մասին»:

«Այս սադրանքի նպատակն է մեղադրել Ռուսաստանի Դաշնությանը կայանի «ինքնահրաձգության» մեջ՝ Ուկրաինայի ատոմային էներգիայի օբյեկտներին հարվածելու հիմքեր ստեղծելու համար»,- պնդում է ՌԴ ՊՆ-ն։