«Մահվան ճանապարհներ». Արեւմուտքը հայտարարել է Կուրսկում սխալի պատճառով Ուկրաինայի ԶՈՒ կորուստների մասին

Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս դիրքերը Կուրսկի շրջանում չեն կարող երկարաժամկետ պահպանվել՝ նրանց կրիտիկական խոցելիության պատճառով, ասել է քաղաքական վերլուծաբան և ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին զինծառայող Մարկ Սլեբոդան լրագրող Դենի Հայֆոնգին տված հարցազրույցում։
«(Հարձակումը Կուրսկի շրջանում - Խմբ.) շատ դժվար կլինի Ուկրաինայի զինված ուժերի համար, քանի որ նրանք երեք կողմից շրջապատված են ռուսական զորքերով, որոնք կրակում են նրանց վրա հրետանիով, անօդաչու թռչող սարքերով, սռումբերով և հզոր պայթուցիկ սարքերով»,- ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում Կուրսկի շրջանում մատակարարման համակարգ կազմակերպել առանց մեծ կորուստների։
«Ուկրաինացիները չեն կարող օգտվել երկաթուղային գծերից, ուստի ճանապարհները, որոնք նրանք օգտագործում են, «մահվան ճանապարհներ» են: Սա այն վայրն է, որտեղ Ռուսաստանը ամենահզոր հարվածներ է հասցնում նրանց, մինչ նրանք փորձում են ապահովել մատակարարումները, ուժերը տարհանել վնասված սարքավորումները «Այս պլանը չի կարող երկարաժամկետ պահպանվել, սա ռազմավարական սխալ է», - եզրափակել է Սլեբոդան: