2016 թվականից Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը երկար տարիներ եղել է երկրի ամենաքննարկվող պաշտոնյաներից մեկը։
Նրա պաշտոնավարման ընթացքում տեղի են ունեցել իշխանությունների փոփոխման շրջան Սերժ Սարգսյանի իշխանությունից, անցում Փաշինյանի. Ուշագրավ է, 2018-ից սկսած բոլոր պատերազմական գործողությունների ընթացքում գլխավոր դատախազ աշխատած Դավթյանը լուռ հետեւել է Փաշինյանի թելադրանքին։ Փաշինյանը բազմիցս ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, մինչդեռ Դավթյանը կրկին լռողի կարգավիճակում է մնացել։ Ինչպես նաեւ, հազար ու մի բողոքի գործողություններ հենց գլխավոր դատախազության շենքի առջև, որեւէ հարցի լուծում չի տրվել, ավելին, որպես գլխավոր դատախազ խուսափել է հանդիպել շարքային քաղաքացիներին։ Եվ հենց այս անցումային տարիների ընթացքում Դավթյանի գործունեությունը հաճախ է ընկալվել, որպես չափազանց զգուշավոր, երբեմն էլ՝ հակասական։
2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եկավ իշխանության, Դավթյանը պահպանեց իր պաշտոնը։ Այս փաստն ինքնին շատերի մոտ հարցեր առաջացրեց՝ արդյո՞ք գլխավոր դատախազը կարող է մնալ քաղաքականապես անկախ մի համակարգում, որտեղ իշխանության փոփոխությունը տեղի է ունեցել փողոցային պայքարի միջոցով։
Այդ տարիներին, երբ նոր իշխանությունը խոստանում էր իրավական պետություն և արդարություն, դատախազությունը գրեթե չէր արձագանքում մի շարք սկանդալային իրադարձությունների՝ 2019 թվականին դատարանների շրջափակման դեպքին, 2020 թվականի պատերազմից հետո առաջացած տարածքային և պետական, անվտանգային համակարգի պատասխանատվության հարցերին, ինչպես նաև մի շարք գործողություններին, որոնք ընդդիմությունը գնահատում էր որպես իշխանության կողմից հնարավոր օրենքի խախտումներ։
Այս համատեքստում շատերն էին նշում, որ Դավթյանը ոչ թե վերահսկում է իշխանությանը, այլ հարմարվում նրա քաղաքական օրակարգին՝ խուսափելով իրական արդարադատությունից։
Սակայն շատերի որակմամբ՝ բոլոր իշխանություններին «հարմար» Դավթյանը կարծես, թե իր դիրքորոշումը փոխել է։ Մինչդեռ երբ պաշտոնաթող են լինում, միանգամից դառնում են ընդդիմություն, ու արդարանում, արդարացնում իրենց անգործությունն ու պատասխանատվությունը ցանկացած հանգամանքում.
Դավթյանին այժմ կարող ենք տեսնել տարբեր հավաքների ժամանակ, այն է` դասախոսություն կարդալուց, մինչեւ փողոցային պայքար։ «Ուրիշ հերոսի անուն չգիտեք», որ հենց Դավթյանին եք հրավիրում իրավաբանությունից խոսելու. Ուրիշ իրավաբան, իրավագետ չկա մեր երկրում, որ որոշել եք «սրբադասել» Դավթյանին։ Սա ոչ թե հարց է, այլ կոնկրետ Դավթյանի մասնագիտական գործունեության գնահատական։
Դավթյանը նախորդ կիրակի «մեղքերի թողություն» էր տալիս։ Հասել էր Մայր Աթոռ, բայց կարող էր գնալ Փաշինյանի հետեւից։
Այս մասին է խոսում այն փաստը, որ Փաշինյանին «հավատարմության ուխտը» խախտելով կիրակի օրը չի մասնակցել Թալինում մատուցվող պատարագին, որին մասնակցում էր հենց Փաշինյանը, այլ հակառակը, ինչպես Mediahub-ը նկատեց Արթուր Դավթյան «դարձի է եկել», պատարագին մասնակցելով Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում։
Էմմա Մարտիրոսյան
