Լիովին աջակցում եմ Նիկոլ Փաշինյանի ջանքերին. Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցին:
«Զրուցեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ շարունակելու Բրյուսելում մեր վերջին քննարկումները: Լիովին աջակցում եմ նրա և խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասի առաջմղմանն ուղղված բոլոր ջանքերին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը:
Spoke with Prime Minister @NikolPashinyan to follow up on our recent discussions in Brussels.
— Charles Michel (@eucopresident) April 19, 2022
Full support to his and all efforts to promote a peaceful, stable and secure South Caucasus.