Ինչպե՞ս է ազդում ծովատառեխն անոթների և սրտի աշխատանքի վրա

Ինչպե՞ս է ազդում ծովատառեխն անոթների և սրտի աշխատանքի վրա

Իր օգտակար հատկություններով ծովատառեխը չի զիջում թանկարժեք ձկան տեսակներին, իսկ օմեգա ճարպաթթուների մեծ պարունակության շնորհիվ այն դրական է ազդում անոթների և սրտի առողջության վրա։ Ծովատառեխով կերակրատեսակների այս և այլ օգուտների մասին նյութը հրապարակվել է Ռոսպոտրեբնադզորի «Առողջ սնուցում» նախագծի կայքում:

Մասնագետները նշել են, որ պարզ ծովատառեխը ոչ պակաս օգտակար է օրգանիզմի համար, քան իշխանը կամ սաղմոնը, և նույնիսկ գերազանցում է նրանց օմեգա-3 ճարպաթթուների պարունակությամբ։

Բացի այդ, ըստ բժիշկների, ծովատառեխը հարուստ է վիտամին D-ով և սելենի միկրոտարրով, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի ամրապնդման համար։ «Նաև այս մատչելի ձուկը յոդի, ֆոսֆորի, վիտամին E-ի և B խմբի վիտամինների հիանալի լրացուցիչ աղբյուր է», - ասում են փորձագետները:

Ծովատառեխը նաև նշվում է որպես ամինաթթուների կարևոր աղբյուր: Մասնագետների կարծիքով՝ այն պարունակում է լիզին, որը պատասխանատու է մազերի, մաշկի վիճակի և կոլագենի սինթեզի համար, ինչպես նաև լեյցին, որն օրգանիզմին էներգիա է մատակարարում և նվազեցնում շաքարի մակարդակը։ Ձուկը պարունակում է նաև տրիպտոֆան, որն անհրաժեշտ է սպիտակուցային նյութափոխանակության և սերոտոնին, մելատոնին և քոլին հորմոնների արտադրության համար, որոնք կարևոր են նյարդային համակարգի աշխատանքի համար։

Մասնագետների կարծիքով՝ ոչ միայն թարմ ծովատառեխն ունի այդ օգտակար հատկությունները, այլեւ սառեցված ծովատառեխը։ Մասնագետները խորհուրդ են տվել ձուկը մի քանի ժամով հալեցնել, ցանկալի է սառնարանում։ Սակայն զգուշացրել են, որ չարժե կրկին սառեցնել ծովատառեխը, ինչպես նաև խորհուրդ չի տրվում ընկղմել այն տաք ջրի մեջ։