Instagram-ը ներկայացրել է ֆոնային խմբագրման համար իր նոր գործիքը

Չորեքշաբթի օրը Instagram-ը Միացյալ Նահանգներում բնակվող օգտատերերին ներկայացրել է ֆոնային խմբագրման համար իր՝ գեներատիվ AI-ով աշխատող գործիքը:
Meta-ի գեներատիվ արհեսատական ինտելեկտի ղեկավար Ալ Ահմադ ԱԼ-Դահլեն Threads-ում հայտնել է, որ գործիքը թույլ կտա օգտվողներին փոխել իրենց պատկերների ֆոնը Stories-ի հուշումների միջոցով:
Երբ օգտատերերը հպեն պատկերի ֆոնային խմբագրիչի պատկերակին, նրանք կստանան պատրաստի հուշումներ, ինչպիսիք են «Կարմիր գորգի վրա», «Դինոզավրերի հետապնդում» և «Շրջապատված են քոթոթներով»: Օգտատերերը կարող են գրել իրենց հուշումները՝ նաև ֆոնը փոխելու համար:
Երբ օգտատերը նոր ստեղծված ֆոնով պատմություն է հրապարակի, մյուսները կտեսնեն «Փորձիր այն» ստիկերը, որպեսզի կարողանան նաև կիրառել պատկերների ստեղծման գործիքը: