Խոշոր վթար Կոտայքում․ կա 5 վիրավոր

Խոշոր վթար Կոտայքում․ կա 5 վիրավոր

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes Viano և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքնաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող «Թալին» բժշկական կենտրոնի բժիշկ Գևորգ Նիկոլյանը, ով մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը, տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին։ 

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Hyundai-ն բախվել է քարերին, Mercedes Viano-ն՝ ծառերին և քարերին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։