Արտաշատի մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը վերացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը (ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ):
ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման ընթացքում մանկապարտեզում առկա սննդամթերքի նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, անհամապատասխաննություններ չեն հայտնաբերվել։ Չեն հայտնաբերվել նաև սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։