Դեմարկացիա, դելիմիտացիա է անում մի երկրի հետ, ով էթնիկ զտում է իրականացնում Արցախում․ Վարդևանյան (տեսանյութ)

Ես հետևյալը կարող եմ ասել` կառավարության դիրքորոշումը, որը ներկայացնում էին, նույնիսկ ամենաօպտիմիստ մարդու մոտ առաջացնում էր ամենահնարավոր բացասական ակնկալիքը։ Ասել, որ ամենաբացասական սցենարները տեղի ունեցան՝ ոչ, դա կարող էր պայմանավորված լինել բազմաթիվ հանգամանքներով, այդ թվում նաև՝ այն քաղաքական գործընթացներով, որոնք տեղի ունեցան այս կարճ ժամանակահատվածում։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Երեկվա հայտարարությունը ունի մի քանի մասշտաբային թերություններ։ Այնտեղ հիշատակված չէ Արցախ բառը։ Ինչպես է ստացվում, որ ՀՀ այս իշխանությունները խոսում են Արցախում հումանիտար աղետի մասին և դրանից հետո ոչ մի բառ անգամ չի հիշատակվում այդ 4 ժամ տևած քննարկումներից հետո ծնված հայտարարության մեջ»,-ասաց Վարդևանյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում