Փորձեք նաև պատասխանները տողերի արանքում փնտրել, միշտ չէ, որ պատասխանները տեքստում կգտնենք․ Վարդանյան

«Միշտ չէ, որ դիվանագիտության պատասխանները պետք է տեքստերում գտնենք, փորձեք նաև տողերի արանքում գրվածը հաշվի առնել»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո արված հայտարությանը և հարցինէ արդյոք վաղ չէ խոսել սահմանազտման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ, եթե Ադրբերջանը շարունակում է մնալ մեր սուվերեն տարածքում։

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ երբ որ խոսվում է փոխվստահության մթնելորտի ձևավորման մասին, անվտանգության որոշակի մթնելորտ ձևավորելու մասին, սա նաև ենթադրում է որոշակի միջոցառումների ձեռնարկում, որոնք հետագայում հնարավորություն կտան խուասփել որևէ տեսակի միջադեպերից։ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ հանդիպմանը խոսվել է միայն Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան